ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               

Ծառայության կմեկնեն կանայք

Ծառայության կմեկնեն կանայք
15.06.2013 | 20:30

«Հայկական բանակում աղջիկների ներկայությունը միայն օգուտ կտա, դրական ազդեցություն կունենա»,-այսօր նման կարծիք հայտնեց արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` անդրադառնալով պաշտպանության նախարարի նոր որոշմանը, թե այս տարվանից իգական սեռի ներկայացուցիչները ՀՀ զինվորական ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորություն կունենան: Նա հայտնեց, որ երեկ Նորվեգիայի խորհրդարանը որոշում է ընդունել կանանց` պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին. «Մենք դեռ չգիտենք`մեզ մոտ աղջիկները կգա՞ն ծառայելու, թե ոչ, բայց կան աղջիկներ, ովքեր ասում են, թե ցանկանում են ծառայել. հնարավոր է աղջիկները ցանկանան ծառայել, սակայն ծնողները չթույլատրեն»,-ասաց Կոմանդոսը`օրինակ բերելով այլ երկրներ, որտեղ աղջիկների ծառայությունը միայն դրական անդրադարձ է ունենում բանակի վրա: Նա հիշեց արցախյան պատերազմի տարիները, երբ բազմաթիվ կանայք ծառայելու ցանկություն էին հայտնում և այդ դժվար ժամանակներում կինն իր ձեռքն էր վերցնում զենքը: «Քսանհինգ կին ենք կորցրել: Անահիտ ունեինք, որ իր ջոկատում քսան տղամարդ ուներ և լավ էլ ղեկավարում էր: Ժամանակին շատ ենք ունեցել կին սպաներ զինվորական հաստատություններում: Փորձը ցույց է տվել,որ կանայք ավելի պատասխանատու են բոլոր հարաբերություններում»,-նշեց նա` ընդգծելով, որ աղջիկները նաև ավելի համբերատար են:

Կոմանդոսի փոխանցմամբ, աղջիկների ծառայության մասին որոշման պատճառը տղաների թվաքանակի քչությունը չէ. «Միանշանակ սխալ է այդպես մտածել, բանակն ունի քանակ: Ճիշտ է, ծնելիությունը նվազում է, բայց դա չէ հիմնական պատճառը: Պարզապես կարծում եմ`կինը որտեղ ծառայում է, այնտեղի վիճակն ավելի խաղաղ և մթնոլորտն ավելի կայուն է լինում»,-հստակեցրեց բանախոսը։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ